Armenian text to speach

ՖՈՏՈ․ «Մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ»․ Փաշինյան-ԵԽ նախագահ համատեղ հայտարարություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդես են եկել հայտարարություններով։

Հայտարարություններում Փաշինյանն անդրադարձ է կատարել Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամագրվելու գործընթացին։ «Հայաստանն ու Եվրոպական Միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգ, և մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ»։

Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Փաշինյանը նշել է․ «Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը հնարավորություն է ստեղծում ընդլայնելու համագործակցությունը Եվրամիության հետ, հատկապես ենթակառուցվածքային ծրագրերում»։

Փաշինյանը, խոսելով «խաղաղության» մասին, անդրադարձել է բանակին․ «Բանակը պետք է դիտենք որպես անվտանգության ռեզերվ, երբ խաղաղության և համագործակցության գործիքները չեն աշխատում»,- ընդգծել է նա։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան իր հերթին է անդրադարձել վերոնշյալ թեմաներին։ «Եվրամիությունն ու Հայաստանը համաձայնեցրեցին ռազմավարական նոր օրակարգ, որը կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական դիմակայունությանը, իրավունքի գերիշխանությանը և անվտանգության համագործակցությանը»,- նշել է նա։

Նա նույնպես ողջունել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ «Հայաստանը վերջին օրերին դարձել է կարևոր մարդասիրական միջանցք, և շնորհակալ եմ Եվրոպայի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար»։




Լրահոս