Armenian text to speach

Տափաստանային արտույտի որսն արգելված է․ Արմավիրի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի որսի երկու դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ոստիկանությունը մշտապես միջոցներ է ձեռնարկում ապօրինի որսը կանխելու ուղղությամբ, իսկ այս օրերին հատկապես խոցելի են տափաստանային արտույտները, որոնց որսն արգելված է։

Մարտի 10-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղի դաշտերում նկատել են որս հավաքող մի քաղաքացու։

Նույն գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն պատկանող «Օպելում» նստած, իրեն պատկանող որսորդական երկփողանի ողորկափող հրացանով մոտ 15 րոպե առաջ որսացել է տափաստանային 36 արտույտ։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, հրացանը փաթեթավորվել ու կնիքվել է։

Նույն օրը նույն բաժնի ծառայողները նման մի դեպք են արձանագրել Արգավանդ-Արազափ ավտոճանապարհին։ Ժամը 17:30-ի սահմաններում համայնքային ոստիկանները նկատել են երկու հոգու, որոնք որս են հավաքել դաշտում։ Էջմիածնի բնակիչ 38-ամյա և 32-ամյա տղամարդիկ հայտնել են, որ ավտոճանապարհի հարակից դաշտեր են եկել «Միցուբիշի» մակնիշի մեքենայով և որսորդական հրացաններով որսացել տափաստանային 19 արտույտ։
Հրացանները փաթեթավորվել ու կնիքվել են։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս