Armenian text to speach

«Գործնականում այլևս ոչ մի թիրախ չի մնացել հարվածելու համար»․ Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի դեմ ռազմական գործողությունը շուտով կավարտվի, քանի որ այնտեղ գրեթե ոչ մի թիրախ չի մնացել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Գործնականում այլևս ոչ մի թիրախ չի մնացել հարվածելու համար», – Axios-ին ասել է Թրամփը։-«Երբ ես ուզենամ, որ դա ավարտվի, այն կավարտվի», – հավելել է ամերիկացի առաջնորդը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։




Լրահոս