Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ով պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 13-ից, ըստ հայտարարագրային տվյալների ունի մի քանի անշարժ գույք, բանկային միջոցներ և վարկային պարտավորություններ։ ArmLur.am-ը ուսումնասիրեց պաշտոնյայի հայտարարագրային տվյալները և պարզեց, որ նա ունի երեք միավոր անշարժ գույք Հայաստանում և արտերկրում։
ArmLur.am-ը պարզեց, որ Քոչարյանը 2024 թվականին ձեռք է բերել Երևանում գտնվող անհատական բնակելի տուն։ Բացի այդ, նա ունի բնակարան Իսպանիայում՝ 50 տոկոս բաժնային սեփականությամբ, ինչպես նաև ժառանգությամբ ստացած բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Անշարժ գույք
- Անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, համատեղ սեփականություն, Երևան – ձեռքբերում՝ 08.02.2024, գնում
- Բնակարան՝ 50% բաժնային սեփականություն, Իսպանիա – ձեռքբերում՝ 01.06.2012, գնում
- Բնակարան՝ համատեղ սեփականություն, Երևան, Կենտրոն – ձեռքբերում՝ 01.01.1991, ժառանգություն

Տրանսպորտային միջոցներ
- Մեքենա չի հայտարարագրել
Բանկային միջոցներ
- Բանկային հաշիվների մնացորդ՝ 4,899,433 դրամ
- Կանխիկ գումար՝ 600 եվրո

2024 թվականի եկամուտներ
- Եկամտային հարկի վերադարձ՝ 2,253,150 դրամ
- Աշխատավարձ՝ ԿԳՄՍ նախարարությունից՝ 15,188,434 դրամ
- Ընդհանուր եկամուտ՝ 17,441,584 դրամ

Վարկային պարտավորություններ
- Բնակելի տան վարկի մայր գումարի մնացորդ՝ 43,602,005 դրամ

Ծախսեր
- Հանգստի համար ճանապարհածախս և կեցություն՝ 2,000,000 դրամ
- Վարկի մարմանն ուղղված վճարումներ՝ 5,149,317 դրամ
- Անշարժ գույքի վերանորոգում՝ 3,000,000 դրամ
- Այլ խոշոր միանվագ ծախսեր՝ 11,000,000 դրամ

Գործարար մասնակցություն
- «Աննա Կլեկչյան» ԱՁ-ում մասնակցություն՝ 100% (սկսած 10.01.2020-ից)

Սոնա Գրիգորյան
























