Armenian text to speach

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արևմտյան երկրորդ օկրուգային զինվորական դատարանում կայացվել են «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակման գործով մեղադրյալների դատավճիռները, որի հետևանքով զոհվել էր առնվազն 147 մարդ։ 15 ամբաստանյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման, ևս չորսը ստացել են 19-ից 22 տարվա ազատազրկում։

Դատարանը նաև համաձայնել է քննության այն գնահատականի հետ, որ հարձակման չորս անմիջական մասնակիցները՝ Դալերջոն Միրզոևը, Սաիդակրամի Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը, եղել են «Իսլամական պետություն-Վիլայաթ Խորասան» խմբավորման անդամներ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի 22-ի երեկոյան, Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ»-ում, «Պիկնիկ» խմբի համերգից առաջ, մի խումբ զինված անձինք ներխուժել էին շենք, անկանոն կրակ բացել մարդկանց ուղղությամբ և հրդեհել դահլիճը։




Լրահոս