Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը, կբերի կայունություն և անվտանգություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելը։
Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ որոշման կայացումը եղել է ծայրահեղ համարձակ քայլ։
«Ես վճռականորեն աջակցում եմ բոլոր այն ջանքերին, որոնք ձեռնարկվում են այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար։ Համոզված եմ, որ այն շատ ամուր հիմք կդառնա տարածաշրջանում կապերի զարգացման համար և կխթանի տնտեսական աճը։ Միևնույն ժամանակ, մեծ կայունության ու անվտանգության շնորհիվ, այն կբարձրացնի մարդկանց բարեկեցությունը և հնարավորություններ կստեղծի տարբեր նախագծերի իրականացման համար»,- նշել է Միշելը։























