Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի բակը քանդել են․ պետքարանից զրկված են աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

 ArmLur.am-ը արձանագրեց, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում ստեղծվել է խայտառակ իրավիճակ։

Թեև ընդամենը մեկ տարի առաջ այստեղ իրականացվել էին բարեկարգման աշխատանքներ, սակայն այժմ արդեն նորից քանդվել է դատարանի բակը, տարբեր կարճ ճանապարհներ, անգամ՝ դեպի զուգարան տանող ճանապարհը։ Քանդված ճանապարհի պատճառով դատարանի աշխատակիցները հայտնվել են անհարմար դրության մեջ․ զուգարան հասնելը փաստացի անհնար է դարձել. Զգուշացրել են՝ չօգտվեք։

Աշխատակիցները շփոթված ու զայրացած են ստեղծված իրավիճակից, քանի որ աշխատանքային ժամերին մնացել են առանց տարրական պայմանների։ Տեղում գտնվող աշխատակիցները ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ ընդամենը մեկ տարի առաջ կատարված բարեկարգման աշխատանքները, փաստորեն, երկար չեն ծառայել, և այժմ նույն հատվածը կրկին քանդված է։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս