Armenian text to speach

Տավուշի մարզի քրեական և համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում էր ստացվել, որ մարտի 10-ի ժամը 18:30-ից մարտի 11-ի ժամը 9:20-ն ընկած ժամանակահատվածում Այգեհովիտ բնակավայրի 1-ին փողոցում գտնվող առանձնատնից գողացել են արհեստագործական գործիքներ՝ պատճառելով 120 000 դրամի վնաս:

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի 18-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս