Հայաստանն ու Եվրամիությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մատյանը բացելուց ի վեր կայուն տեմպով առաջ են շարժվել վիզաների ազատականացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին ասաց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները Երևանում «Վիզաների ազատականացման ուղին. ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման շրջանակում» պանելային քննարկման իր բացման խոսքում:
«Այս պահին աշխարհի միակ պետությունն եք, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն, ինչը բավականին տպավորիչ է: Դա վկայում է այն մասին, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի ամրապնդումն առաջնահերթություն է: Լավ լուրն այն է, որ կայուն տեմպով առաջ ենք շարժվել վիզաների ազատականացման ուղղությամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մատյանը բացելուց ի վեր, որն անցյալ տարի էր: Այսօր ուրախ եմ ասել, որ լրացուցիչ կառուցողական քայլեր ենք ձեռնարկել»,-ասաց Բրունները:
Գործողությունների ծրագիրը իրականացնելու քաղաքական կամքը, ըստ նրա, երկու կողմում էլ կա: Նա շեշտեց՝ Հայաստանի իշխանություններն արձագանքում են ծրագրով նախանշված առաջին հենանիշներին, օրինակ՝ փաստաթղթերի անվտանգության մասով, միգրացիայի կառավարման մասով: Բրունները նկատեց՝ շուտով հայաստանցիների համար հասանելի կդառնան կենսաչափական անձնագրերը և նոր նույնականացման քարտերը: Դա ազատ ճանապարհորդությունների համար պարտադիր պայման է ԵՄ շրջանակում: Ըստ նրա՝ այդ կերպ նաև Հայաստանի սահմանների կառավարումն է կատարելագործվում: Հանձնակատարը նկատեց՝ Հայաստանը շարունակում է առաջ շարժվել նաև այլ բարեփոխումների ուղղությամբ, շատ բարեփոխումներ ընթացքի մեջ են:
«Յուրաքանչյուր քայլի համար ԵՄ-ն ձեր կողքին կլինի: Օրինակ՝ Frontex-ը պատրաստ է մասնակցել, աջակցել Հայաստանի սահմանապահ ծառայությանը… Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե չլիներ Հայաստանի իշխանությունների հանձնառությունը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ իշխանություններին:
Հանձնակատարը նշեց նաև որոշ երկրների կողմից ստացվող տեխնիկական աջակցության մասին, օրինակ՝ Լիտվայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Շվեդիայից:
«Դա վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր մակարդակում մենք ունենք կամք, եռանդ, լիցքեր, որ Հայաստանն ավելի մոտ դարձնենք ԵՄ-ին: Այդքանով հանդերձ մենք դեռ պետք է շարունակենք աշխատանքը: Միշտ բարելավման տեղ կա, միշտ անելիք կա, և բոլորը որոշակի դերակատարում այդ հարցում պետք է ունենան»,-ասաց հանձնակատարը:
Նա նշեց՝ իրենց նպատակն է, որ մեծ թվով որակյալ դիմումներ լինեն շենգենյան վիզաների համար, կարևոր է նաև դիմումների որակը: Հանձնակատարը նշեց՝ քաջատեղյակ է, որ կուտակումներ կան այս առումով, որոշ դիմողներ ստիպված են ավելի երկար սպասել, որոշ հյուպատոսություններ Երևանում չափազանց երկար են քննում դիմումները: «Հավատացած եղեք, որ մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում և աշխատում, որ բարելա





















































































