Armenian text to speach

Իրաքում խոցվել է ԱՄՆ-ի KC-135 լիցքավորող ինքնաթիռը․ ողջ անձնակազմը զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրաքի դիմադրության ուժերը խոցել են ԱՄՆ-ի օդային լիցքավորող ինքնաթիռներից մեկը։

Հրամանատարության խոսնակի խոսքով՝ Իրաքի արևմտյան հատվածում Իրաքի դիմադրության հակաօդային պաշտպանության համակարգերը հարվածել են ԱՄՆ-ի լիցքավորող ինքնաթիռին, որի արդյունքում այն կործանվել է։ Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող ողջ անձնակազմը զոհվել է։

Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ տեղեկացված է ԱՄՆ-ի KC-135 լիցքավորող ինքնաթիռի կորստի մասին։

Հրամանատարության հայտարարության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել «Operation Epic Fury» գործողության ընթացքում՝ բարեկամական օդային տարածքում, և այժմ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։

CENTCOM-ը նաև նշել է, որ միջադեպին ներգրավված են եղել երկու ինքնաթիռներ․ դրանցից մեկը կործանվել է Իրաքի արևմտյան հատվածում, իսկ երկրորդը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել։

ԱՄՆ-ի կողմը պնդում է, որ ինքնաթիռի կործանումը չի եղել ոչ թշնամական կրակի, ոչ էլ սեփական ուժերի կրակի հետևանք։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս