Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ կհայտնվի ՔՊ-ի «լավագույն» 30-յակում. Փաշինյանը կուսակիցների հետ կրկին մարզեր է մեկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս շաբաթ ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին ավտոբուսով մարզ է տանելու։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ձևավորված «լավագույն 50»-յակը մարտի 14–15-ին կլինի ՀՀ տարբեր մարզերում։ Փաշինյանը կուսակիցների հետ կայցելի Վայոց ձորի մարզ, հանդիպումներ կունենա նաև Ջերմուկ քաղաքում։

Հիշեցնենք, որ փետրվարին ՔՊ-ում տեղի են ունեցել ներքին ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվել է «լավագույն 50»-յակը։ Այժմ հենց այդ 50 հոգին ակտիվ շրջայցերի մեջ են մարզերում՝ հանդիպելով կուսակցականների ու համակիրների հետ։

ՔՊ ներսում գործընթացները բավականին թեժ են. ըստ էության, սկսվել է ներքին քարոզարշավ։ Ամեն մեկն անում է առավելագույնը՝ մարտի 27–28-ին նախատեսված հաջորդ փուլում հայտնվելու համար կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 տեղերում։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում լուրջ մրցակցություն է ընթանում. այդ «ոսկե» 30-յակում հայտնվելը շատերի համար ոչ միայն քաղաքական, այլև ազդեցության հարց է դարձել։

Կարճ ասած՝ առաջիկա հանգստյան օրերը ՔՊ-ում լինելու են լարված, իսկ մարզային այցերը՝ ոչ միայն հանդիպումներ, այլ նաև ներքին պայքարի հերթական փուլ։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս