Armenian text to speach

2026-ի «Օսկար»-ը կանցկացվի խիստ անվտանգության պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

THR-ի փոխանցմամբ՝ 2026 թվականի «Օսկար»-ի կազմակերպիչները խոստացել են ապահովել մասնակիցների անվտանգությունը՝ Կալիֆոռնիայում իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման մասին ՀԴԲ-ի նախազգուշացման ֆոնին։

Գործադիր պրոդյուսերներ Քեյթի Մալլանը և Ռաջ Կապուրը հայտնել են, որ արարողությունը կանցկացվի ուժեղացված անվտանգության պայմաններում՝ ՀԴԲ-ի և Լոս Անջելեսի ոստիկանության աջակցությամբ։

Իրավապահները հայտարարել են, որ բարձր պատրաստվածության մեջ են և հետևում են հնարավոր սպառնալիքներին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի ու կիբեռհարձակումների։

Ավելի վաղ ՀԴԲ-ն զգուշացրել էր, որ Իրանը կարող է անսպասելի անօդաչու հարձակում իրականացնել Կալիֆոռնիայի թիրախների դեմ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածի դեպքում։ Միաժամանակ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նշել է, որ անմիջական սպառնալիք չկա, սակայն իշխանությունները պատրաստ են ցանկացած իրավիճակի։




Լրահոս