Armenian text to speach

2 տարի է չեն նորոգում. ինչ է արձագանքում Կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից գրեթե 2 տարի է անցել, սակայն այդ ջրհեղեղից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում  վնասված ճանապարհաեզրերը չեն վերականգնվել:

Մարտի 5-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում ենէ արել, թե այդ հատվածենրի վերականգնումը ե՞րբ է
իրականացվելու, որքա՞ն գումար է նախատեսված այդ նպատակով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․ Դարբինյանի ստորագրությամբ պատասխանում  նշված է․

«Մ4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքներն իրականացվելու են «Մոստ Կոնտրակտ» ՍՊԸ-ի կողմից։

Կառավարության համապատասխան որոշմամբ 526 518 000 դրամ միջոցներ են նախատեսվել աշխատանքների կատարման համար, աշխատանքները բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կմեկնարկեն»։

Կառավարությունն անցած 2 տարում ինչո՞ւ միջոցներ չի հատկացրել  2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից քանդված  միջպետական ավտոճանապարհի  եզրերի վերանորոգման աշխատանքների  համար:

Ոսկան Սարգսյան




Լրահոս