Armenian text to speach

Թուրքիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ երկրաշարժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի հյուսիսում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։

Ալթայ-Սայանի մասնաճյուղի օպերատիվ տվյալների համաձայն՝ ուրբաթ օրը՝ ժամը 03:35-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի Թոքաթ նահանգի Էրբաա քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։

Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնության հիման վրա այն գնահատվել է որպես «շատ ուժեղ»։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5.3 մագնիտուդ։ Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։




Լրահոս