Դպրոցներում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է սկսել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը մի շարք վարչական շրջանների դպրոցներ են մուտք գործել, դպրոցի աշակերտների ծնողների ներկայությամբ ոստիկանները ստուգում են բարձր դասարանի աղջիկների և տղաների պայուսակները, թմրանյութ, դանակ կամ այլ արտառոց իրեր հայտնաբերելու նպատակով։
Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ շատ բացականեր ունեցող աշակերտների տվյալները փոխանցվում են ոստիկանություն, հասկանալու համար, թե ինչու դպրոց չեն հաճախում և ինչով են զբաղված և, առհասարակ, ծնողները տեղյա՞կ են երեխաների դպրոց չհաճախելու մասին:
ArmLur.am-ը դիմեց Ներքին գործերի նախարարություն հասկանալու համար, թե ինչ գործընթաց է մեկնարկել, ի պատասխան հայտնեցին, որ ուժեղացված ծառայություն այս պահին չկա, համայանքային ոստիկանությունը շարունակում է իրականացնել իր գործառույթները, այդ թվում նաև դպրոցներում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































