ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս հետաքրքրված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակով։
«Չգիտեմ։ Ես հետաքրքրված չեմ», – ասել է նա Washington Examiner-ին։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ արժանի է Նոբելյան մրցանակի, սակայն 2025 թվականին մրցանակը շնորհվեց վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ Ավելի ուշ, Թրամփի հետ հանդիպման ժամանակ, նա նրան հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը՝ ասելով, որ նա է արժանի դրան։



















































































