Armenian text to speach

Փակ նիստից մանրամասները․ ինչ է կատարվում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն դատարանում ժամը 11:30-ից սկսվել է գործարար բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարան են գնացել քննչական կոմիտեի 2 քննիչ, քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանի գլխավորությամբ:

Փակ դատական նիստից ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, որ Քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը արդեն միջնորդությունը ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը 1 ամսով երկարաձգելու մասով: Պաշտպանները հարցեր են ուղղել քննիչներին, դեռեւս հարցերը չեն սպառվել։

Այս պահին ընդմիջում է հայատարարվել, որից հետո կշարունակվի պաշտպանների հարցերը քննչական խմբի ղեկավարին:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։

Քնար Մանուկյան

 




Լրահոս