
Երեկ ԳԱԱ -ում կազմակերպված գիտաժողովի ժամանակ ԱԺ նորընտիր փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի կողքին նստած էր ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը երբևէ աչքի չի ընկել նժդեհասիրությամբ: Բայց Գրիգորյանի մոտ ի հայտ է եկել հանկարծահաս “”շարմազանովասիրություն””, որի պատճառը չափազանց պարզ է: Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը և դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի խորհրդականներն էին: Այդ մասին գրված է ԱԺ տեղեկագրքում: Հիմա, երբ Նիկոյանն ընտրվել է ԱԺ նախագահ, նրանք, ամենայն հավանականությամբ ժառանգություն են անցել Էդուարդ Շարմազանովին: Գրիգորյանը փորձելու է թերևս համոզել Շարմազանովին, որ իր զավակները նույնքան հավատարմորեն խորհուրդներ կտան իրեն, որքան Նիկոյանին էին տալիս: