Հակակոռուպցիոն դատարանում գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության քննությունից մանրամասներ են հայտնի դարձել։ Փակ նիստից ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի պաշտպանները ավարտեցին քննչական խմբի ղեկավարին հարցեր տալը։
Արդեն մեկնարկում են դատավոր Վարդգես Ստեփանյանի հարցերը քննիչներին ու քննչական խմբի ղեկավարին։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը։
Քնար Մանուկյան
























































































