Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը:
Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել։
Նաև այսօր առավոտից մայրաքաղաքի ամբողջ տարածքով` քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ պաստառներ:
Դատարանի բակում է նաև Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ով նշեց, որ իրենք պայքարելու են, անգամ եթե բանտ տանեն։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































