Տիտո Վիլանովա. մարդ, որին դժվար է մոռանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին քաղցկեղից մահացավ «Բարսելոնայի» նախկին մարզիչ Տիտո Վիլանովան:

Armlur.am-ը ներկայացնում է փաստեր Վիլանովայի ֆուտբոլային և մարզչական կարիերայից:

Նա ֆուտբոլային կարիերան սկսել է «Բարսելոնայի» երիտասարդական թիմում: Նրան, սակայն չի հաջողվել դառնալ թիմի առաջին կազմի խաղացող, որի հետևանքով էլ 1991 թվականին տեղափոխվել էր «Ֆիգերես»: Պրիմերայի ուղեգիր ձեռք բերելու համար Տիտոյի թիմը պետք է պայքարեր «Կադիսի» դեմ, սակայն «Կադիսը» հաղթեց և նվաճեց Պրիմերայի ուղեգիր:

Դրանից հետո Վիլանովան տեղափոխվում է «Սելտա», ապա 1995 թվականին` «Բադախոս», որից հետո խաղում է նաև «Մալյորկայում», «Լերիդայում», «Էլչեյում» և «Գրամանետում»։

Երբ 2007 թվականին Խոսեպ Գվարդիոլան նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, Տիտոն դարձավ նրա օգնականը։ 2012թ. հուլիսի 15-ին նա պաշտոնապես գլխավորեց «Բարսելոնան»:

2012-13 մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ դարձավ Լա Լիգայի հաղթող:

2013-ի հուլիսի 19-ին մամլո ասուլիսի ժամանակ թիմի տնօրեն Սանդրո Ռոսելը և մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարեցին, որ առողջական խնդիրների պատճառով Տիտոն այլևս չի մարզելու թիմը, իսկ նույն թվականի հուլիսի 23-ին պաշտոնապես հայտարարվեց, որ թիմի գլխավոր մարզիչը Խերարդո Մարտինոն է:

Ներկայացնում ենք նաև մի քանի ֆուտբոլիստների ցավակցական խոսքերը:

Սերխիո Ռամոս. «Աջակցություններս Տիտոյի ընտանիքին և ընկերներին: Նա պայքարողի ու ուժեղության օրինակ էր բոլորիս համար: Հանգչի՛ր խաղաղությամբ»:

Վիկտոր Վալդես. «Տիտո Վիլանովա – լավագույն մարզիչներից մեկը, որ ունեցել եմ իմ կարիերայի ընթացքում: Շնորհակալութուն այն ամենի համար, ինչ սովորեցրել եք մեզ: Խորին ցավակցություններս և աջակցությունս Ձեր ընտանիքին: Հանգչե՛ք խաղաղությամբ»:

Լեո Մեսսի. «Մարդ, որին դժվար է մոռանալ: Միշտ կհիշենք Ձեզ: Իմ աջակցությունն ու սերը` Տիտոյի ընտանիքին»:

Անդրես Ինյեստա. «Խոսքեր չունեմ: Դուք օրինակ եք եղել և կլինեք: Հպարտ եմ, որ ձեր կյանքի մի մասնիկն եմ եղել: Երբեք չեմ մոռանա Ձեզ: Մեծ ուժ Ձեր ընտանիքին: Հանգչե՛ք խաղաղությամբ, մարզի՛չ»:

Գարեթ Բեյլ. «Հանգչի՛ր խաղաղությամբ, Տիտո՛: Իմ բոլոր մտքերը նրա ընտանիքի հետ են»:

Խուան Մատա. «Հանգչի՛ր խաղաղությամբ, Տիտո՛ Վիլանովա»:

Ալվարո Մորատա. «Այսօր ֆուտբոլը սգում է ձեր բացակայությունը, Տիտո՛: Եվ բոլորս ենք արտասվում: Անկախ ֆուտբոլային գույներից` բոլորս կկարոտենք քեզ, Տիտո՛: Հանգչի՛ր խաղաղությամբ»:

Խավիեր Մասկերանո. «Շնորհակալությո՛ւն ամեն ինչի համար, մարզի՛չ: Հանգչե՛ք խաղաղությամբ»:




Լրահոս