Armenian text to speach

Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։

Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվեց։ Քրեական ոստիկանների կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։




Լրահոս