Տարվա ավարտին մնում է 292 օր։
Դեպքեր
1921՝ Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն Ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։
1978՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակել և գրավել են հարաւային Լիբանանը Լիտանի գործողությունում։
1979՝ Պեկինը և Տոկիոն դարձան եղբայրական քաղաքներ։
1990՝ ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների III արտահերթ համագումարը ԽՍՀՄ նախագահ ընտրեց Միխայիլ Գորբաչովին, ով դարձավ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։
2005՝ Եղենափայտ հեղափոխություն Լիբանանում՝ հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են անում Բեյրութում ընդդեմ Սիրիայի ռազմական ներկայությանը Լիբանանում և կառավարության դեմ։
Ծնունդներ
1709՝ Գաբրիել Բոննո դը Մաբլի,ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան
1879՝ Ալբերտ Այնշտայն, տեսաբան ֆիզիկոս (մահ. 1955)
1938՝ Իսիդորո Դիաս, մեքսիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1948՝ Ալբերտ Ստեփանյան, հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
1972՝ Արամ Պետրոսյան, կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ
1976՝ Դենիել Գիլլիս, կանադացի դերասան
1980՝ Նելլի Ուվարովա, թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր
1991՝ Մարտին Մոնտոյա Տորալբո, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի աջ թևի խաղացող
Մահեր
1883՝ Կառլ Մարքս, գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, Մարքսիզմի հիմնադիրը
1973` Հովարդ Այկեն, ամերիկացի ինժեներ
1984՝ Հովհաննես Շիրազ, հայ մեծանուն բանաստեղծ (ծն. 1915 թ.)
2013՝ Արամայիս Սահակյան, հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծն. 1936 թ.)
2018՝ Սթիվեն Հոքինգ, բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան (ծն. 1942 թ.)
Տոներ
Պի թվի օրը՝ մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն է (տոնվում է 1987 թվականից)























