Երեկ երեկոյան Հակակոռուպցիոն դատարանի մոտ անցկացված ակցիայի մասնակից երեք քաղաքացու վերաբերյալ կազմվել է արձանագրություն, այնուհետև նրանք ազատ են արձակվել։ Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ակցիայի մասնակիցները ձերբակալվել էին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում երեկ ընթանում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը։ Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։
Քնար Մանուկյան























