Armenian text to speach

Պայքարելու ենք, որ երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա. ավտոկրատիա ստեղծելով երկար չի կարող պահել իր պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Մարդիկ ասում են, որ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին։

Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս ամենը։

Իհարկե, ո՛չ։

Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք պայքարել։

Պայքարելու ենք նաև քեզ համար, որպեսզի ժողովրդավարության դեմ գործող և երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա. ավտոկրատիա ստեղծելով երկար չի կարող պահել իր պաշտոնը»,-գրել է նա: (Գ)

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս