Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը հայտարարել է, որ դիմում է ներկայացրել և հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Նա Գորիսի համայնքապետարանի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի հունիսի 16-ին։
Յոլյանը հայտնել է, որ որոշել է ավարտել աշխատանքը համայնքապետարանում՝ նշելով, որ պատրաստվում է իր կուտակած գիտելիքն ու փորձը կիրառել այլ՝ ավելի լայն ոլորտում։
ArmLur.am-ը ուսումնասիրել է պաշտոնյայի վերջին հայտարարագիրը և պարզել, թե ինչ գույքով և ֆինանսական միջոցներով է նա հեռանում պաշտոնից։
Հայտարարագրի համաձայն՝ Իրինա Յոլյանը ունի 1 միավոր անշարժ գույք՝ բնակարան Գորիս քաղաքում, որը ձեռք է բերել 2018 թվականի փետրվարի 13-ին գնման միջոցով։
Միևնույն ժամանակ հայտարարագրում տրանսպորտային միջոց չի նշվել, այսինքն՝ նա մեքենա չի հայտարարագրել։
Ֆինանսական տվյալների համաձայն՝ պաշտոնյան ունի բանկային հաշիվների մնացորդ և կանխիկ դրամ, ինչպես նաև տարվա ընթացքում ստացել է աշխատավարձ և քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտներ։
Հայտարարագրային տվյալներ
Անշարժ գույք
- 1 միավոր բնակարան՝ Գորիս
- Ձեռքբերման տարեթիվ՝ 13․02․2018
- Ձեռքբերման ձև՝ գնում

Տրանսպորտային միջոց
- Չի հայտարարագրել
Բանկային հաշիվների մնացորդ
- 500,000 դրամ

Կանխիկ դրամ
- Տարվա սկզբին՝ 1,500,000 դրամ
- Տարվա վերջում՝ 300,000 դրամ
Հաշվետու տարվա եկամուտներ
- Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտ – Վիննեթ Գորիս զարգացման հիմնադրամ
1,035,500 դրամ - Աշխատավարձ – Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ
3,663,568 դրամ - Քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտ – Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
1,019,000 դրամ
Ընդհանուր եկամուտ
- 5,718,068 դրամ

Վարկի մնացորդ (հաշվետու տարվա վերջում)
- 4,752,250 դրամ
- Տեսակը՝ հիպոտեկային վարկ
- Հիպոտեկի առարկա՝ բնակարան
Սոնա Գրիգորյան





























