Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգած Հակակոռուպցիոն դատարանի 32-ամյա դատավոր Վարդգես Ստեփանյանը բավական հետաքրքիր գույքային տվյալներ է ներկայացրել իր հայտարարագրում։
ArmLur.am-ը ուսումնասիրեց նրա գույքի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների տվյալները և պարզեց, թե ինչ ունեցվածք ունի Կարապետյանի գործով որոշում կայացրած երիտասարդ դատավորը։
Վարդգես Ստեփանյանը դատավոր է նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 20-ին և պաշտոնավարում է Հակակոռուպցիոն դատարանում։
ArmLur.am-ի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ դատավորը ունի 2 բնակարան Երևանում, մի քանի բանկային հաշիվներում գումարներ, ինչպես նաև հիպոտեկային վարկային պարտավորություն։
2 միավոր անշարժ գույք
Ստեփանյանը հայտարարագրել է 2 միավոր անշարժ գույք Երևան քաղաքում, որոնք ներկայացված են որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող անշարժ գույք։

Հանձնված և վերադարձված փոխառություններ
• 4,424,000 դրամ – Մետրում Ինվեստ
• 34,334,000 դրամ – Մետրում Ինվեստ

Բանկային հաշիվների մնացորդներ
• 13,885 դրամ
• 144,710 դրամ
• 5,361,828 դրամ
Կանխիկ դրամ
• Տարվա սկզբին՝ 190,000 դրամ
• Տարվա վերջում՝ 0 դրամ


Հաշվետու տարվա եկամուտներ
• Այլ եկամուտ – Արդշինբանկ
127,011 դրամ
• Այլ եկամուտ – ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ
300,000 դրամ
• Քաղաքացիաիրավական պայմանագրից եկամուտ – Արդարադատության ակադեմիա
19,500 դրամ
• Աշխատավարձ – ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ
14,454,266 դրամ
• Ստացված փոխառություն – Ամերիաբանկ 34,334,000 դրամ
Ընդհանուր գումար
• 49,234,777 դրամ

34,334,000 դրամ վարկային պարտավորություն
Վարկային պարտավորությունների մասով Վարդգես Ստեփանյանը հայտարարագրել է 34,334,000 դրամ փոխառության մնացորդ, որի տոկոսադրույքը կազմում է 13%։ Նշված վարկը հիպոտեկային է, իսկ հիպոտեկի առարկան բնակարան է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը, որը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս մեկ ամսով։
Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հատկանիշներով։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ գործարարը զանգվածային լրատվամիջոցի միջոցով տված հարցազրույցում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն։
Հավելենք, որ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը:
Սոնա Գրիգորյան





























