Armenian text to speach

Ո՞վ է Մանկավարժականի ռեկտորի և 9-ը մեղադրյալների դատավորը․ անուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մանկավարժականի ռեկտորի գործը մտել է հակակոռուպցիոն դատարան, և այն մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին։

Եվ այսպես, ըստ մեղադրական եզրակացության․

Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մարտի 19-ից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը, հանդիսանալով համալսարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլնի, լիազորված լինելով ղեկավարելու համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը, տնօրինելու համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի պրոռեկտոր Մ․ Հ․-ի հետ, նույն համալսարանի տրանսպորտային բաժնի պետ Ն․ Մ․-ի և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն Ս․ Ա․-ի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։

Մ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականից զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնը, հանդիսանալով համալսարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրա անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլնի, լիազորված լինելով իրականացնելու համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ, նույն համալսարանի տրանսպորտային բաժնի պետ Ն․ Մ․-ի և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն Ս․ Ա․-ի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։

Շ․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆինանսատնտեսական և գնումների համակարգման կենտրոնի ղեկավարի պաշտոնը, ընդունել է համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մ․ Հ․-ի և համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի՝ իր օգտին գործողություն կատարելու՝ համալսարանում տարբեր ֆուրշետ միջոցառումների կազմակերպման համար հիմնադրամի հաշվեկշռից ելքագրված և ամբողջությամբ նպատակային չծախսված, հիմնադրամի հաշվեկշիռ վերադարձման ենթակա գումարները տնօրինելու դիմաց վերջինիս կաշառք տալու առաջարկը։ Այնուհետև, օժանդակելով Մ․ Հ․-ի և Սրբուհի Գևորգյանի կողմից իրենց ծառայողական լիազորությունները ի վնաս ծառայողական շահերին օգտագործելուն, 2024 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2025 թվականի հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մ․ Հ․-ին տվել է 2.305.000 ՀՀ դրամի չափով կաշառք, ով էլ դրա մի մասը փոխանցել է Սրբուհի Գևորգյանին։

Բացի այդ, Շ․Ա․-ն, զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆինանսատնտեսական, գնումների համակարգման և մատակարարման կենտրոնի ղեկավարի պաշտոնը, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի պրոռեկտոր Մ․ Հ․-ի հետ, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կենտրոնի աշխատակից Ե․ Ս․-ի հաճախելիության վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ։

Ա․ Փ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետի պաշտոնը, ընդունելով համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մ․ Հարությունյանի՝ իր օգտին գործողություն կատարելու՝ համատեղության կարգով միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պարտականությունները կատարողի պաշտոնում նշանակվելու դիմաց վերջինիս կաշառք տալու առաջարկը, 2023 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ Մ․ Հ․-ին տվել է 5․750․000 ՀՀ դրամի չափով կաշառք։

Բացի այդ, Ա․ Փ․-ն զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պարտականությունները կատարողի պաշտոնը, նախնական համաձայնության գալով պաշտոնատար անձ հանդիսացող համալսարանի պրոռեկտոր Մ․ Հ․-ի հետ, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կենտրոնի աշխատակից Վ․ Գ․-ի հաճախելիության վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ։

Ն․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով համալսարանի տրանսպորտային բաժնի պետ, համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն Ս․ Ա․-ի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։

Է․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նույն համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։

Ս․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրեն, տրանսպորտային բաժնի պետ Ն․ Մ․-ի օժանդակությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի, որի արդյունքում ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան հիմնադրամին պատճառել են խոշոր չափերի գույքային վնաս։

Ս․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետի պաշտոնը, ընդունելով համալսարանի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մ․ Հ․-ի և համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի՝ իր օգտին գործողություն կատարելու՝ համատեղության կարգով համալսարանի մանկավարժահոգեբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչի պաշտոնում նշանակելու և «Սկոպուս» միջազգային գիտաչափական շտեմարանում հոդված տպագրելուն աջակցելու դիմաց վերջիններիս կաշառք տալու առաջարկը, 2025 թվականի փետրվարի 7-ին Մ․ Հ․-ին տվել է 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ դրան հաջորդող երեք ամիսների ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 117.500 ՀՀ դրամի չափով կաշառք։

Վ․ Գ․-ն, զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետի պաշտոնը, ունենալով աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պայմանագրով իր վրա դրված պարտականություններից խուսափելու նախնական դիտավորություն, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 685.388 ՀՀ դրամ գումարը։

Ե․ Ս․-ն, զբաղեցնելով ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆինանսատնտեսական, գնումների համակարգման և մատակարարման կենտրոնի մասնագետի պաշտոնը, ունենալով աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պայմանագրով իր վրա դրված պարտականություններից խուսափելու նախնական դիտավորություն, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 3.094.363 ՀՀ դրամ գումարը։

Քնար Մանուկյան




Լրահոս