Armenian text to speach

Արսեն Թորոսյանը մարտի 19-ին կգնա ԱԺ. ի՞նչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այս շաբաթ կներկայանա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։

Մեր տեղեկություններով՝ նախարարի այցը նախատեսված է մարտի 19-ին։ Այդ օրը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի բյուջեի կատարողականը։

Հանձնաժողովում սպասվում է, որ նախարար Թորոսյանը կներկայացնի սոցիալական ոլորտում կատարված աշխատանքներն ու բյուջետային ծախսերի արդյունքները, ինչպես նաև կպատասխանի պատգամավորների հարցերին։

Չի բացառվում, որ քննարկումն անցնի բավականին ակտիվ մթնոլորտում՝ հաշվի առնելով սոցիալական ոլորտում առկա խնդիրներն ու վերջին շրջանում հնչող քննադատությունները։

Սոնա Գրիգորյան




Լրահոս