ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մոտ ժամանակներս արցախցիները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել։ Մեզ հայտնում են, որ մի քանի օր է Արցախի տարբեր հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ հանդիպում-քննարկումներ են ունենում՝ հասկանալու, երբ և ինչպես են սկսելու նոր շարժումը։
Մեզ հայտնի դարձավ, որ նրանք ցանկանում են ձևավորել մի օրակարգ, որը կվերակենդանացնի Արցախյան շարժումը։ Շարժմանը ներգրավված են լինելու նոր ուժեր, որոնք էլ նոր մոտեցումներով կկազմակերպեն շարժումը։
«Սա լինելու է ռեստարտը Արցախյան շարժման։ Վերջին ժամանակահատվածում հաճախ ենք քննարկում՝ ինչ անել, հատկապես, Հայաստանի գործող իշխանության Արցախի վերաբերյալ վերջին հայտարարությունից հետո։ Նրանց ցավալի տեղը հանրային ճնշումն է։ Մենք էլ այդ կերպ ենք պատրաստվում խոսել նրանց հետ»,- ArmLur.am-ին փոխանցեցին արցախցիները։
Արցախի հասարակական կազմակերպություններից մեզ փոխանցեցին, որ առայժմ քննարկումներ են, հստակ որոշում կայացնելու դեպքում հանդես են գալու համատեղ հայտարարությամբ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























