Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր Իսակովի կամրջի ջրհեղեղից․ ArmLur լրատվականը նշված վայրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ մարտի 16-ին, հերթական արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հորդառատ անձրևի և սելավատարերի խցանման պատճառով Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց՝ Իսակովի պողոտայի կամրջի տակ, երթևեկելի երկկողմանի հատվածներում առաջացել է արհեստական լճակ։

ArmLur.am-ը դեպքի վայրում է։

Մեծ թվով վարորդներ կորցրել են ավտոմեքենաների համարանիշները, մի մասը գտել են, իսկ մյուսները սպասում են Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչներին՝ ջուրը իջեցնելու համար։ Տեղում միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության 3-րդ գումարտակի պարեկներն են օգնության հասել։ Նրանք քաղաքացիական և պարեկների հետ միասին լճի վերածված հատվածից դուրս են բերել 30-ից ավելի ավտոմեքենա և հայտնաբերել 20-ից ավելի համարանիշ։

Վարորդները դժգոհ են՝ նշելով, որ այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է, և որ լուծում դեռ չի գտվել։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս