Armenian text to speach

Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով․ նախագահի գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով, ասված է ՀՀ առաջին նախագահի գրասենյակի հայտարարության մեջ

«Մարտի 15-ի ժամը 13։00-ից հոսանքազերծվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը և գրասենյակը։ Բնականաբար, խափանվել է նաև ջրամատակարարումը։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին ՀԷՑ-ից պատասխանել են. «Մեկ ժամից կմիացնենք»։ Անցել են տասնյակ մեկժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ, առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով»,- նշված է հայտարարության մեջ։




Լրահոս