ArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահները հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի, որն ավելի հայտնի է որպես Ռոբսոն, կնոջ մեքենան առգրավել են ու տարել են հատուկ պահպանվող տարածք:
shamshyan.com –ը հայտնել էր, որ Կոտայքի պարեկները հայտնաբերել ու հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ռուսաստանում և Հայաստանում հայտնի օլիգարխի ընտանիքին պատկանող կասկածելի «Mercedes»-ը՝ Տեղում պարզվում է, որ վարորդը հայկական վարորդական իրավունքի վկայական չունի, իսկ ավտոմեքենան գտնվել է հետախուզման մեջ, թեև վարորդը հայտնել է, որ այն այլևս հետախուզման մեջ չէ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի հայ օլիգարխներից մեկի ազգականն է, իսկ այդ օլիգարխի նկատմամբ ժամանակին հետախուզում էր հայտարարվել Ռուսաստանի կողմից, և ՌԴ-ն պահանջում էր, որ Հայաստանը նրան արտահանձնի Ռուսաստանին, ինչը հայկական կողմը մերժել էր։
Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեքենան, որը առգրավել են, հայազգի գործարար Ռոբսոնի կնոջ՝ Կարինե Թաթուլյանի մեքենան է եղել:
Հայտնել էինք, որ 2025 թվականին նոյեմբերի 7-ին Հայաստանում ձերբակալել էին հայտնի գործարար Ռոբսոնին՝ Ռուբեն Թաթուլյանին։ ՆԳՆ-ից պաշտոնապես հայտնել էին , որ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։ Ավելի ուշ գործարարը ազատ էր արձակվել : Իսկ ով է ՝ հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը , որը առավել հայտնի է Ռոբսոն անունով: Նշենք, որ նա ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականն է և Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Ռուսական առաջատար լրատվամիջոցները հայտնում են, որ Ռ. Թաթուլյանի գործունեության մասին վաղուց առասպելներ են պտտվում:
Լուրեր են շրջանառվում, թե Սոչիում և ընդհանուր երկրամասում տեղի չի ունենում որևէ բան, որը Ռոբսոնի սրտով չլինի. ո´չ Սոչիի քաղաքապետը, ո´չ էլ նույնիսկ երկրամասի ղեկավարը ոչինչ չեն կարող անել, եթե Թաթուլյանը դեմ լինի: «Նա Սոչիի՝ ստվերում գտնվող «տերը» չէ, նա պարզապես տերն է»,- այսպես են արտահայտվում Թաթուլյանի մասին տեղացիները: Ռոբսոնի ունեցվածքը Հայազգի գործարարն իր ուրույն դիրքով առանձնանում է Սոչիում հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարողների մեջ:
Բացի «Գորուն» պանսիոնատից, Թաթուլյանի ընկերություններին են պատկանում մի քանի կոմերցիոն օբյեկտներ, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 70 հազար քառ. մ-ի: Դրանցից ստացած տարեկան եկամուտը հասնում է 850-900 մլն ռուբլու: Թաթուլյանը Սոչիում 7000 քառ. մ մակերեսով առևտրի կենտրոն ունի, որը կոչվում է «Թաթուլյան»:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























