Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես քեզ ոչնչացնելու եմ». ՔՊ-ի « հաշտության պարը »

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քաղաքականության մեջ երբեմն զարգացումները այնքան արագ են փոխվում, որ երեկվա կոշտ հակամարտությունները մեկ օրում կարող են վերածվել ժպիտների և համատեղ պարերի։ Հենց նման պատկեր է այսօր իշխող թիմում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերություններում։

Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի հունիսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, Դավոյանը փորձել էր սևացնել Ավինյանին՝ նրան մեղադրելով կոռուպցիոն պատմությունների մեջ։ Փաշինյանը, սակայն, պահանջել էր օդում մեղադրանքներ չհնչեցնել և ներկայացնել կոնկրետ փաստեր։ Արփի Դավոյանը որոշակի զեկույց էր ներկայացրել Ավինյանի դեմ, սակայն դրանից հետո հայտնվել էր իշխանական թիմի «սև ցուցակում»։ Ավինյանն իր հերթին չափազանց կոշտ էր արձագանքել՝ Դավոյանին մեղադրելով անհիմն զրպարտության և սուտ տեղեկություններ տարածելու մեջ։ Ավելին՝ անգամ լուրեր տարածվեցին, որ սպառնալից հաղորդագրություն էր ուղարկել, որտեղ հնչել էր կոշտ ձևակերպում․ «Ոչնչացնելու եմ քեզ…»։

Իրավիճակը բարկացրել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բայց քաղաքականությունը, ինչպես երևում է, ոչ միայն հակամարտությունների, այլև արագ հաշտությունների աշխարհ է։ Նախօրեին համացանցում հայտնված տեսանյութը դրա մասին էր: ՔՊ անդամները «ուրախ ավտոբուսի մեջ» պարում են, և կադրերում կողք կողքի երևում են «ոխերիմ թշնամիներ» Ավինյանն ու Դավոյանը։ Նրանք ժպտում են, պարում և միասին ուրախանում։

Այսպիսով, զազրելի կոռուպցիայի և զրպարտության էջը փակված է. ՔՊ-ն ընտրությունների է գնում:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս