Armenian text to speach

Կաթողիկիսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսը դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։
Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։
Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացված Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականների թվում են, որոնք պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Դեկտեմբերի 18-ին բարձրաստիճան 10 հոգևորականները Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակը փոխանցել են Մայր Աթոռի քարտուղարությանը։



Լրահոս