Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ արժե Ռուզաննա Խաչատրյանի «լուքը». 52 հազար դոլարանոց պայուսակի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ զրուցեց վերջին շրջանում բուռն քննադատության արժանացած նրա 52 հազար դոլարանոց պայուսակի մասին։ Նա մանրամասնեց, թե ինչ հագուստներ է կրում և որքան արժեն դրանք։

Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:

Աննա Տիգրանի Բադալանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում մորաքրոջ’ Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ Կարինե Մարգարյանի հետ համակատարմամբ քաղաքացիական գործով կեղծել են ապացույցներ, ինչպես նաև Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ, Կարինե Մարգրայանի օժանդակությամբ քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ կատարել է ապօրինի գործողություններ, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով:

Կարինե Հովսեփի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ Աննա Բադալյանի հետ համակատարմամբ քաղաքացիական գործով կեղծել են ապացույցներ, ինչպես նաև Ռուզաննա Խաչատրյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ օժանդակել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելուն, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի իրեն օտարելով:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս