Armenian text to speach

ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է Մերձավոր Արևելքի արդյունաբերական օբյեկտներին հարվածների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի մաս) զգուշացրել է, որ կհարվածի Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հետ կապված արդյունաբերական օբյեկտներին։

«Մենք զգուշացնում ենք փլուզված ամերիկյան ռեժիմին, որ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բիզնեսները պետք է տարհանվեն։ Մենք խնդրում ենք, որ ամերիկացիների մասնաբաժին ունեցող գործարանների մոտակայքում ապրող մարդիկ լքեն այդ տարածքները՝ վնասից խուսափելու համար», – ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերել է Fars լրատվական գործակալություն ։

Պահապանների կորպուսը նշել է, որ նախատեսում է հարձակվել թիրախների վրա «առաջիկա ժամերին», սակայն իրանական զինվորականները չեն նշել, թե որոնք են դրանք։




Լրահոս