Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վստահություն է հայտնել, որ Թեհրանը հաղթանակ կտանի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում։
«Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին, այս օրերից մեկում, մենք կհանդիպենք միմյանց և կտոնենք հաղթանակը», – լրագրողներին ասել է Արաղչին մամուլի ասուլիսում, որի ձայնագրությունը տրամադրել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Այս ֆոնին նախարարը երկուշաբթի օրը նշել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում հրադադարի խնդրանք չի ներկայացրել և այս կապակցությամբ որևէ ուղերձ չի հղել հակամարտության կողմերին։























