
Ժամը 23։32-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4 թաղամասի 17-րդ շենքի մոտ գտնվող շինհրապարակում այրվում է շինարարական նյութերով լցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել` 00։03-ին: Այրվել է 25 ք/մ մակերեսով երկաթյա տնակը և ներսում առկա ամբողջ շինանյութը և գույքը: