Armenian text to speach

Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 886-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիբանանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 886-ի, վիրավորների թիվը՝ 2141-ի։

«Իսրայելի ագրեսիայի հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը հասել է 886-ի, իսկ վիրավորներինը՝ 2141-ի», – ասվում է հայտարարության մեջ։

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը վերսկսեց ակտիվ ռազմական գործողությունները Իսրայելի դեմ մարտի 2-ին՝ տարածաշրջանում հակամարտության սրման և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ինտենսիվ հարվածների ֆոնին։ Ի պատասխան՝ Իսրայելի բանակը ակտիվացրեց իր հարձակումները Լիբանանի վրա՝ հարձակվելով Բեյրութի հարավային արվարձանների, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային շրջանների վրա։ Իսրայելի բանակը հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողության մեկնարկի մասին։




Լրահոս