Հանրապետության տարածքում`
Ապրիլի 27-ի գիշերը, մայիսի 1-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 27-29 աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 27-ին գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ի ցերեկը տեղումների հավանականությունը փոքր է:
Ապրիլի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: