ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ստիպել Միգել Դիաս-Կանելին հրաժարական տալ Կուբայի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Կուբայի ներկայիս նախագահի հեռացումը թույլ կտա կառուցվածքային փոփոխություններ կատարել երկրի տնտեսությունում, հնարավոր է՝ ընդլայնելով ամերիկյան ընկերությունների հնարավորությունները։
NYT-ը նշում է, որ Սպիտակ տունը «դեռ չի պնդում» Կուբայի առաջնորդի և նրա ընտանիքի դեմ գործողություններ իրականացնել։
Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ինքը կունենա «Կուբան վերցնելու» պատիվը։ Սակայն NYT-ը կարծում է, որ ամերիկացի նախագահը չունի երկրի քաղաքական համակարգը փոխելու մտադրություն։ Թրամփը ձգտում է ենթարկեցնել ռեժիմը, ինչը անհնար է կոշտ գծի կողմնակից Միգել Դիաս-Կանելի և նրա վարչակազմի ղեկավարության ներքո, նշում է թերթը։



















































































