Armenian text to speach

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք, հաղորդում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ դիվանագիտական ​​​​ներկայացուցչության շենքի մոտ պայթյուն է լսվել։

Մի քանի ժամ առաջ հարձակում էր տեղի ունեցել «Ալ-Ռաշիդ» հյուրանոցի վրա. անօդաչու թռչող սարքը հարվածել էր շենքի վերին հարկերին, որտեղ տեղակայված էին Եվրամիության և Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ​​առաքելությունները։

Շենքերը գտնվում են Կանաչ գոտում, այն տարածքում, որտեղ տեղակայված են օտարերկրյա և կառավարական կառույցներ։




Լրահոս