Սմբատ Կարախանյան. ՎԻԿԻԼԻՔՍ ԿԱՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Առավոտ”-ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին` նշել էր, որ Մոսկվայում գործող “Միաբանություն” հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, ով հայաստանյան հանրությանը ծանոթ է իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային  բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ. ակտիվորեն ներգրավվել է երկու հայտնի հայ գործարարների շրջապատում` Կամո Ավագումյանի եւ Գենադի Ստեփանյանի, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցները: Իսկ մտերմության պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը  պատրաստվել է  Սմբատ Կարախանյանին ձերբակալել, ինչը տեղի չի ունեցել Կամո Ավագումյանի միջամտությամբ: Սմբատ Կարախանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում լուրը համարեց գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն, «որը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ”: “Ակնհայտ է, որ քրեա-օլիգարխիկ թալանչիների տեխնոլոգները պատրաստվում են ընտրություններին, բայց նման անլուրջ հնարքներով հաստատ կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ”,-ավելացրեց Կարախանյանը: Նա նույնիսկ ակնարկեց, որ հակակոռուպցիոն կենտրոնը, որտեղ աշխատում է նաեւ ինքը, հնարավոր է` առաջիկայում հանդես գա “Վիկիլիքս”-ին ոչ մի բանով չզիջող բացահայտումներով: Միայն այն տարբերությամբ, որ դրանք կարող են պաշտոնական լինել: Կարախանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ մեր վաղվա համարում:




Լրահոս