Armenian text to speach

Դատապարտյալ է ինքնասպան եղել․ 2-րդ մահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

shamshyan.com-ը հայտնել էր, որ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին. ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած կալանավորը Արմեն Գասպարյանն է։ Ըստ կալանավորների՝ նա տևական ժամանակ ահազանգել է իր առողջական խնդիրների մասին:

Այս տարվա փետրվարի 23-ին հայտնել էինք, որ 43-ամյա Տավրոս Ալբերտի Ոսկանյանը առողջական խնդիրներ էր ունեցել որոնք կալանքի հետ անհամատեղելի են եղել, ինչի հետեւանքով նրան անհրաժեշտ օգնություն չէր ցուցաբերվել եւ նա մահացել էր:

Այս տարվա ընթացքում 2-րդ մահն է արձանագրվում դատապարտյալների շրջանում:

Քնար Մանուկյան




Լրահոս