Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում։ Հայտնում է Քրեակատարողական ծառայություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ինքնասպան եղած կալանավորը Արմեն Գասպարյանն է։ Ըստ կալանավորների՝ նա տևական ժամանակ ահազանգել է իր առողջական խնդիրների մասին:






















