Armenian text to speach

Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արարատի մարզի պարեկները մարտի 14-ին՝ գիշերային ծառայության ժամանակ, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, անկանոն վարելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մեքենան: Երևանի բնակիչ 50-ամյա վարորդը սթափության վիճակի զննություն չանցնելու համար փորձել է կաշառել պարեկներին: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին:

«Տոյոտան» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին։




Լրահոս