
Միջազգային Fitch վարկանշային գործակալությունը նվազեցրել է աշխարհի 6 խոշորագույն բանկերի` ամերիկյան Bank of America-ի ու Goldman Sachs-ի եւ եվրոպական BNP Paribas-ի, բրիտանական Barclays-ի, գերմանական Deutsche Bank-ի ու շվեյցարական Credit Suisse-ի վարկանիշները: Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ այս բանկերը առավել խոցելի են աճող այն ռիսկերի նկատմամբ, որոնք ներկայում առկա է ֆինանսական շուկաներում:Հիշեցնենք, որ անցած շաբաթ մեկ այլ գործակալություն` Moody”s-ը նվազեցրել էր Ֆրանսիայի 3 խոշորագույն բանկերի վարկանիշները: