Armenian text to speach

14,7 մլն դրամ կանխիկ գումար, 11,1 մլն խոշոր ծախս. ինչ է հայտարարագրել տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ուսումնասիրել է  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը։

Վահագն Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի մարտի 27-ին։ Նրա ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան ունի ինչպես անշարժ գույք, այնպես էլ զգալի դրամական միջոցներ։

Ըստ հայտարարագրի՝ Գրիգորյանը համատեղ սեփականությամբ բնակարան ունի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2013 թվականին։ Բացի այդ, նրա անվամբ գրանցված է նաև ավտոտնակ՝ նույն վարչական շրջանում, գնված 2015 թվականին։

 

 

ArmLur.am կայքը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի շարժական գույքը։ Վահագն Գրիգորյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը փաստացի տիրապետում է ավելի քան 90 օր։

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա այստեղ պատկերը բավականին խոսուն է։

Բանկային հաշիվներ

  • 180,000 դրամ
  • 1,081,000 դրամ
  • 1,700 դրամ
  • 75,000 դրամ

Էլեկտրոնային միջոցներ / կրիպտո

  • 80,000 դրամ

 

 

Կանխիկ դրամ

  • 14,700,000 դրամ

 

Տարեկան եկամուտ

  • Աշխատավարձ՝ 11,791,409 դրամ
  • ԻՆԵԿՈ բանկ վարկ՝ 1,245,000 դրամ
  • ՎՏԲ բանկ վարկ՝ 230,000 դրամ

Ընդամենը՝ 13,266,409 դրամ

Վարկերի մնացորդ (31.12.2024)

  • 1,183,000 դրամ

Ծախսեր

  • Հանգստի ճանապարհածախս՝ 2,150,000 դրամ

  • Վարկի մարում՝ 2,574,651 դրամ
  • Խոշոր միանվագ ծախսեր՝ 11,100,000 դրամ

 

Խնդրահարույց հարցեր

Հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վահագն Գրիգորյանի դրամական հոսքերի և ծախսերի միջև առկա են որոշակի անհամապատասխանություններ, որոնք հարցեր են առաջացնում։

Մասնավորապես, պաշտոնյայի մոտ առկա 14,7 մլն դրամ կանխիկ գումարը գրեթե համադրելի է նրա տարեկան եկամտի հետ, ինչը ենթադրում է պարզաբանման անհրաժեշտություն՝ այդ միջոցների կուտակման աղբյուրների վերաբերյալ։

 

Սոնա Գրիգորյան




Լրահոս