Ապրիլի 29-ին արևի մասնակի խավարում տեղի կունենա: Խավարման ընթացքում հնարավոր կլինի աշխարհի մի շարք վայրերից արևը տեսնել կրակային օղակի տեսքով: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Արևի օղակաձև խավարումը տեղի է ունենում, քանի որ լուսինը գտնվում է Երկրից ամենահեռավոր տարածության վրա, այդ իսկ պատճառով ամբողջությամբ չի ծածկում արևը: Խավարումը մասնակիորեն տեսանելի կլինի Ինդոնեզիայում և Ավստրալիայում: